Մեր ծառայությունները

Ընկերակից
Շատ ընտանիքներ ժամանակի ընթացքում դիմում են ընկերակից խնամողի ծառայությանը՝ այն պահից, երբ հասկանում են, որ այլևս չեն հասցնում լիարժեք հոգալ իրենց տարեց հարազատի մասին։ «Ընկերակից խնամող» ծառայությունն այսօր մեծ պահանջարկ ունի, հատկապես միայնակ ապրող տարեց կանանց և տղամարդկանց համար։
Տարիքավոր և հիվանդ մարդիկ ոչ միայն խնամքի, այլև շփման և ջերմ մարդկային ներկայության կարիք ունեն։ Ընկերակից խնամողը գալիս է, երբ մարդը մենակ է և պարզապես պետք է, որ կողքին լինի մեկ հոգատար մարդ՝ զրուցի, լսի, օգնի և հոգատարություն ցուցաբերի։
Այս խնամողը՝ ի տարբերություն բժշկական խնամքի մասնագետի, հիմնականում ապահովում է հոգեբանական աջակցություն, թեթև կենցաղային օգնություն և ընկերային միջավայր։ Նա օգնում է տարեց մարդուն հաղթահարել միայնությունը, գունավորել առօրյան և ուղղակի ներկա լինել։
Ինչ է ներառված ընկերակցի ծառայության մեջ՝
👩🍳 Կերակրում, ներառյալ՝ սննդի պատրաստում և կերակրման աջակցություն
📖 Ընթերցանություն և բարեկամական զրույցներ
🫧 Թեթև խնամք՝ անձնական հիգիենա, սննդի պատրաստում
🎲 Ժամանցի կազմակերպում՝ զբոսանք, հեռուստադիտում, խաղեր
💞 Հոգեբանական աջակցություն և դրական տրամադրության պահպանում
🧺 Կենցաղային փոքր օգնություն՝ տնային հարցերում աջակցություն
👁🗨 Հսկողություն և մշտական ներկայություն՝ ապահովության համար
Ձեր կողքին նաև երեկոյան ժամերին և հանգստյան օրերին
«Բարի Խնամք»-ի ընկերակից խնամողը կարող է այցելել նաև այն դեպքերում, երբ ձեզ անհրաժեշտ է դուրս գալ տնից երեկոյան ժամերին՝ մասնակցելու միջոցառման, հանդիպման կամ պարզապես հանգստանալու։ Մենք հասկանում ենք, որ երբեմն ձեզ պարզապես պետք է վստահելի մարդ, ով կմնա ձեր հարազատի կողքին, մինչ դուք զբաղված եք ձեր գործերով։
Ծառայությունը հասանելի է նաև շաբաթ և կիրակի օրերին՝ առանց սահմանափակումների։ Ընկերակիցը կմնա ձեր հարազատի կողքին՝ կզրուցի, կդիտեն միասին հեռուստացույց, կհետևի դեղորայքին կամ պարզապես կլինի նրա կողքին՝ միայնակ չզգալու համար։
Որքան էլ որ զբաղված լինեք, վստահ եղեք՝ մենք այստեղ ենք, որ ձեր հարազատը երբեք միայնակ չմնա։
Ունե՞ք դեռ հարցեր