Մեր ծառայությունները

Խնամող՝ այցելությամբ
Յուրաքանչյուր ընտանիք մի օր կանգնում է խնդրի առաջ՝ ինչպես կազմակերպել խնամք տարեց կամ հիվանդ հարազատի համար։ Քչերն ունեն հնարավորություն ամբողջ օրը գտնվելու նրա կողքին։ Մնացածների դեպքում հաճախ հարազատը մնում է մենակ՝ առանց պատշաճ խնամքի և բուժման, ինչը նաև հոգեբանական վնաս է պատճառում։
«Բարի Խնամք»-ը պատրաստ է արձագանքել հենց ձեր դիմելու օրը։ Այս դեպքում հիանալի լուծում է ժամավճարով (մասնական) խնամքը։ Մենք կընտրենք վստահելի, փորձառու խնամող, ով գալիս է սահմանված ժամերին և հոգ է տանում ձեր հարազատի մասին ձեր բացակայության ընթացքում։
Այս ձևաչափն ունի մի շարք առավելություններ բնակությամբ խնամքի համեմատ՝․
👉 Չկա անհրաժեշտություն տեղ հատկացնել խնամողի բնակության համար
👉Դուք ոչ մի անհարմարություն չեք զգում ձեր տանը անծանոթի ներկայությունից։
👉 Կարող եք վերահսկել ծախսերը՝ շաբաթվա ընթացքում կամ արձակուրդների ժամանակ խնամքը ստանձնելով անձամբ
Եթե ձեզ պետք է հոգատարություն՝ առանց կենցաղային միջամտության, այս տարբերակը հարմար է թե՛ առողջական, և թե՛ ֆինանսական տեսանկյունից։
Ինչ է ներառված խնամողի ծառայության մեջ՝
👩🍳 Կերակրում, ներառյալ՝ սննդի պատրաստում
🧼 Անձնական և մասնակի հիգիենա (տակդիրի փոխարինում, մարմնի մաքրում)
🚿 Օգտագործված հիգիենիկ միջոցների կարգավորում, լոգանք, զուգարանի այց
🪟 Պարբերաբար սենյակի օդափոխում և հիվանդի սենյակի մասնակի մաքրություն
💊 Դեղերի ժամանակին տրամադրում և վերահսկում
📚 Զվարճալի և հետաքրքիր ժամանց՝ ընթերցանություն, զրույց, խաղեր
🚶♂️ Անհրաժեշտության դեպքում՝ զբոսանք
🧺 Լվացք և չորացում՝ լվացքի մեքենայի միջոցով
📞 Տեղեկատվություն հարազատներին՝ առողջական վիճակի ցանկացած փոփոխության դեպքում
🧹 Օգնություն կենցաղային գործերում և տնային առօրյայում
Խնամողը գալիս է սահմանված ժամերին և հոգ տանում ձեր հարազատի մասին՝ օգնելով նաև կենցաղային գործերում։ Նա պետք է լինի հոգատար, համբերատար ու կազմակերպված, կարողանա շփվել և հասկանալ խնամվողի կարիքները՝ ապահովելով լիարժեք աջակցություն։
Ունե՞ք դեռ հարցեր