KindCare logo
+374 43 018 018

Աշխ. ժամեր 10:00 մինչև 21:00

Մեր խնամողներ

elefant
caregiver

Մեր խնամողները՝
ձեր վստահելի աջ ձեռքը

«Բարի Խնամք»-ի խնամողները միայն գործ կատարող մարդիկ չեն։ Նրանք հոգատար, ուշադիր, բարեկիրթ և փորձառու մասնագետներ են, ովքեր իրենց ներկայությամբ ապահովում են ոչ միայն ֆիզիկական, այլև հուզական աջակցություն ձեր հարազատին։

Խնամողները ունեն՝

• Ունեն մասնագիտական փորձ տարեցների, պառկած հիվանդների, հիշողության խանգարումներ ունեցողների հետ աշխատանքի մեջ
• Հաճախ ունեն բուժքրոջ կամ բժշկական նախապատրաստություն
• Ստուգված են թե՛ մասնագիտական, թե՛ մարդկային կողմից
• Կարողանում են կառուցել վստահելի հարաբերություն հիվանդի և ընտանիքի անդամների հետ

Ի՞նչ է անում խնամողը

Խնամողի պարտականությունները ձևավորվում են ըստ հիվանդի վիճակի և ձեր ընտանիքի կարիքների, սակայն հիմնականում ներառում են՝
🛁 Անձնական հիգիենայի ապահովում
🍲 Սննդի պատրաստում և կերակրում
💊 Դեղորայքի տրամադրում և վերահսկում
🚶 Տեղաշարժման օգնություն
🧼 Սենյակի մաքրություն և օդափոխում
📚 Ժամանցի կազմակերպում և շփում
📞 Հաղորդակցություն հարազատների հետ՝ առողջական վիճակի փոփոխության դեպքում

Ինչպե՞ս ենք ընտրում խնամողին

Յուրաքանչյուր խնամող ընտրվում է անհատական մոտեցմամբ՝ հաշվի առնելով՝
• Հիվանդի վիճակը և ֆիզիկական կարողությունները
• Անհատական կարիքները՝ հիշողության կորուստ, կաթված, վերականգնում և այլն
• Տարիքային համապատասխանություն և բնավորության համադրելիություն
• Ձեր կողմից նշված նրբությունները՝ լեզու, վերաբերմունք, փոխըմբռնման մակարդակ

Նախքան խնամողի գործուղումը մենք ներկայացնում ենք թեկնածուի մանրամասները, տալիս ենք ժամանակ քննարկելու, համաձայնեցնելու և միայն դրանից հետո ստորագրվում է պայմանագիր։

Վստահելիություն և երաշխիք

Խնամքը կազմակերպվում է պաշտոնական պայմանագրով։ Մեր մենեջերները մշտապես կապի մեջ են՝ ստուգելու որակը, պատասխանելու հարցերին և անհրաժեշտության դեպքում կազմակերպելու խնամողի արագ փոխարինում՝ առանց հավելյալ բարդության կամ բացակայության։ Ձեր ընտանիքը կարող է լինել հանգիստ՝ դուք վստահում եք մասնագետի, իսկ մենք վերահսկում ենք ամբողջ գործընթացը։

caregivers

Ունե՞ք դեռ հարցեր

Թողեք հայտ, և մենք կկապնվենք ձեզ հետ!

elefant

Ձեր անունը

Հեռախոսահամարը*

Էլ. Հասցեն*

կամ պարզապես զանգահարեք

+374 43 018 018

Աշխ. ժամեր 10:00 մինչև 21:00