KindCare logo
+374 43 018 018

Աշխ. ժամեր 10:00 մինչև 21:00

Տնային Խնամքի
Ծառայություն

Բարի Խնամքը ապահովում է անվտանգ և հետևողական խնամք ձեր սիրելիի համար, որը մատուցվում է տանը՝ հարմարավետ և թափանցիկ:

Slide 0Slide 1Slide 2Slide 3Slide 4

Մենք կարևորում ենք Ձեր առողջությունը

time

24 / 7 ձեր կողքին

Մեր թիմը պատրաստ է շուրջօրյա խնամքի ծառայություն իրականացնել ձեր հիվանդին

doctor

5+ տարի շուկայում

Կարճ հատվածում մենք խնամել ենք հազարավոր մարդկանց, որոնք ապաքինվել և վերադառցել են ինքնուրույն կյանքի

document

Վստահություն

Խնամքը սկսելուց առաջ մենք կնքում ենք պայմանագիր, որով վստահ նշված են համագործակցության պայմանները։

percent

Ճկուն գներ

Սակագնային համակարգը ճկուն է կախված հիվանդի վիճակից, գտնվելու վայրից և ժամերի քանակից

Մեր ծառայությունները

Հոգատար և վստահելի աջակցություն Ձեր հարազատին՝ ապահով միջավայրում, իր իսկ տանը։

Խնամք՝ բնակությամբLoading...

Խնամող՝ այցելությամբ

Տարեցների Խնամող

Խնամող Հիվանդանոցում

Հիվանդների Խնամք

Ընկերակից

Լոգանք

Տեղափոխում

services

Խնամք՝ բնակությամբ

«Բարի Խնամք»-ը տրամադրում է բնակությամբ խնամողներ՝ ձեր հարազատի կողքին 24 / 7։ Հարմար է միայնակ, պառկած կամ հիշողության խնդիրներ ունեցող տարեցների համար։ Խնամողը ապրում է տանը, հոգատար է, ուշադիր և միշտ պատրաստ աջակցելու։ Մենք մշտապես կապի մեջ ենք՝ ապահովելով վստահություն և վերահսկում։

Slide 0Slide 1Slide 2Slide 3

Ինչու են մեզ ընտրում՝

plus

Անհատական մոտեցում

Մենք գործում ենք բաց, պարզ և պատասխանատու՝ մեր աշխատանքն ամբողջությամբ ստուգելի և թափանցիկ է։ Բաց ենք ցանկացած հարցի քննարկման համար։ Վստահեք մեզ՝ վստահելի ու հաշվետու գործընկեր։

plus

Թափանցիկ աշխատելաձև

Թափանցիկությունը մեզ համար պարզապես արժեք չէ, այլ աշխատանքի ձև։ Մենք գործում ենք բաց ու հասանելի ձևով, ապահովելով վստահություն յուրաքանչյուր քայլում։ Բաց ենք հարցերի և քննարկումների համար՝ առանց թաքցնելու։

plus

Վստահելի որակավորված անձնակազմ

Մեր բոլոր խնամողները պարտադիր նախապատրաստություն են անցնում բոլոր այն դեպքերի համար, որոնք կարող են անհրաժեշտ լինել իրենց աշխատանքում։

plus

Խնամողի արագ ընտրություն

Արագ և արդյունավետ խնամք, երբ ամեն վայրկյանը կարևոր է։ Մենք օգնում ենք ձեզ արագ գտնել վստահելի խնամող՝ առանց բարդ գործընթացների։ Մեր փորձառու թիմը կաջակցի ընտրության բոլոր փուլերում՝ ապահովելով որակ, վստահություն և հարմարություն։

plus

Ձեր կողմից համաձայնեցված ժամանակահատվածում

Ձեր ժամանակը կարևոր է մեզ համար։
 Մենք առաջարկում ենք խնամք, որն ամբողջությամբ հարմարեցված է ձեր գրաֆիկին և կարիքներին։ Սթրեսից ազատ, ճշգրիտ կազմակերպված սպասարկում՝ առանց ուշացումների ու անհարմարությունների։ Վստահեք մեզ՝ խնամք ճիշտ ժամանակին, ինչպես դուք եք նախընտրում։

plus

Աշխատում ենք առանց միջնորդների

Ոչ մի ավելորդություն՝ միայն անմիջական խնամք։ Մենք գործում ենք առանց միջնորդների՝ ապահովելով արագ, մատչելի և վստահելի սպասարկում։ 💡 Պարզ գործընթաց, անմիջական կապ և արագ արձագանք՝ հենց այն պահին, երբ ձեզ անհրաժեշտ է խնամք։

plus

Խնամքի՝ պատասխանատվության պայմանագրով

Խնամքի ծառայություն՝ պատասխանատվության պայմանագրով
 Մենք ոչ միայն բարեխիղճ ենք, այլ նաև փաստերով ապահովում ենք ձեր վստահությունը։ Մեր ծառայությունները ամրագրվում են պայմանագրով, որպեսզի դուք վստահ լինեք՝ խնամքը որակյալ է, իսկ պատասխանատվությունը՝ լիարժեք։
 Ձեր հանգստությունն ու վստահությունը մեզ համար առաջնահերթ են։ Մենք ձեր կողքին ենք՝ խոսքերով և գործով։

plus

5+ տարի շուկայում

Արդեն 5+ տարի մենք տրամադրում ենք հուսալի և որակյալ խնամք՝ ձեր սիրելիների ապահովության համար։ Մեր փորձառու թիմը գործում է հոգատարությամբ և մասնագիտական մոտեցմամբ՝ արժանանալով ձեր վստահությանը։
 Ձեր հանգստությունը մեր աշխատանքային ամենօրյա նպատակն է։

Մեր աշխատելաձևը

consulting

Խորհրդատվություն և ընտրություն

Զանգահարեք մեզ, պատասխանեք մի քանի պարզ հարցի, և մենք կառաջարկենք համապատասխան խնամողներ՝ ձեր ընտրությամբ։

signing

Պայմանագիր կնքում և վճարում

Ընտրված մասնագետը հաստատելուց հետո կնքվում է պայմանագիր, և կատարվում է վճարումը՝ ամբողջությամբ կամ մասնակի։

start

Խնամքի մեկնարկ

Մեր խնամողը սկսում է աշխատանքը՝ ըստ պայմանավորված գրաֆիկի և պարտավորությունների։

Հետագա աջակցություն և հսկողություն

Մեր ուշադրությունը չի ավարտվում դրանով՝

Կապ ենք պահպանում ձեզ հետ ամենօրյա խորհրդատվությամբ

Հետևում ենք ծառայության ժամկետներին ու վճարված օրերին

Մեր կառավարիչները միշտ հասանելի են ձեր հարցերին արձագանքելու համար

quality

Որակի վերահսկման ընթացքը

Մեր գլխավոր նպատակն է ապահովել ձեր հարազատների խնամքը և անվտանգությունը։ Այդ պատճառով մենք ներդրել ենք որակի վերահսկման համակարգ, որը ներառում է՝

• Արագ արձագանք բոլոր խնդիրներին
• Բաց կապ պատվիրատուների հետ
• Բժշկական և էթիկ նորմերի պահպանման հսկողություն
• Խնամողի երաշխավորված փոխարինում անհրաժեշտության դեպքում

Հաճախ
տրվող հարցեր

Slide 0Slide 1Slide 2Slide 3

Աշխատու՞մ եք Երևանից դուրս այլ մարզերում։

arrow

Այո, Բարի Խնամքը մատուցում է խնամքի ծառայություններ Երևանին մոտակա մարզերում՝ Կոտայքի, Արագածոտնի,Արարատի մարզերում:

Արդյո՞ք ունեք բժշկական կրթությամբ խնամողներ։

arrow

Այո, ունենք։ Մեր խնամողներից շատերն ունեն բժշկական կրթություն և երկարատև աշխատանքային փորձ։ Ձեր կարիքներից կախված՝ առաջարկում ենք թե՛ բուժակ-խնամողներ, թե՛ փորձառու խնամողներ և մայրապետեր:

Խնամքը միայն տանը՞ է իրականացվում։

arrow

Ծառայությունները մատուցվում են հիվանդի բնակության վայրում՝ տանը կամ հիվանդանոցում։ Մենք կազմակերպում ենք տնային խնամք և բուժօգնություն տարեցների, անկողնային հիվանդների ու վերականգնվողների համար՝ ապահովելով նրանց հարմարավետություն իրենց իսկ միջավայրում։

Ձեր խնամողները ունե՞ն համապատասխան փորձ։

arrow

Մեր խնամողները ունեն առնվազն 3 տարվա փորձ խնամքի ոլորտում։ Նրանք պատրաստված են աշխատելու տարեցների, անկողնային հիվանդների և վերականգնվողների հետ՝ ցուցաբերելով պրոֆեսիոնալ, հոգատար և անվտանգ մոտեցում, որը ապահովում է հիվանդի հարմարավետությունն ու վստահությունը։

Ի՞նչ արժեն ձեր ծառայությունները։

arrow

Բարի խնամքում գինը ձևավորվում է անհատապես՝ կախված յուրաքանչյուր հաճախորդի կարիքներից և պայմաններից։ Մեր փորձով սա ամենաարդար մոտեցումն է նման ծառայության համար։ Վճարը կախված է հիվանդի վիճակից, գտնվելու վայրից և անհրաժեշտ խնամքի ժամերից (օրական կամ շաբաթական)։

Արդյո՞ք դուք վերադարձնում եք վճարված գումարը։

arrow

Ֆինանսական թափանցիկություն՝ Մենք հավատում ենք արդար և պարզ փոխհարաբերություններին։ Պայմանագիրը դադարեցնելուց հետո 3 օրվա ընթացքում կատարվում է վերահաշվարկ, և ավել վճարված գումարը ամբողջությամբ վերադարձվում է պատվիրատուի կողմից նշված հաշվեհամարին։

Ունե՞ք դեռ հարցեր

Թողեք հայտ, և մենք կկապնվենք ձեզ հետ!

elefant

Ձեր անունը

Հեռախոսահամարը*

Էլ. Հասցեն*

կամ պարզապես զանգահարեք

+374 43 018 018

Աշխ. ժամեր 10:00 մինչև 21:00