Մեր ծառայությունները

Խնամք՝ բնակությամբ
Եթե ձեր հարազատին անհրաժեշտ է մշտական խնամք, իսկ դուք արտերկրում եք կամ նույնիսկ տանն եք, բայց զբաղվածության պատճառով չեք հասցնում լիարժեք հոգ տանել նրա մասին, «Բարի Խնամք»-ը առաջարկում է իդեալական լուծում։ Մենք տրամադրում ենք փորձառու խնամողներ, ովքեր բնակվում են նույն տանը խնամվողի հետ և մշտապես գտնվում են նրա կողքին՝ ապահովելով շարունակական խնամք, հսկողություն և հոգատարություն։
Այս ծառայությունը կարևոր է հատկապես այն դեպքերում, երբ ձեր հարազատը պառկած է, տարիքով է կամ ունի հիշողության հետ կապված խնդիրներ։ Մեր խնամողները հոգատար են, կոկիկ, փորձառու, ունեն մասնագիտական գիտելիքներ և ստուգված են մեր կողմից թե՛ մասնագիտական, թե՛ մարդկային տեսանկյունից։ Մենք կօգնենք ընտրել խնամող, ով կհամապատասխանի ձեր կարիքներին՝ հաշվի առնելով բնավորությունը, փորձը և ձեր կողմից ներկայացված բոլոր նրբությունները։
Դուք կարող եք վստահ լինել, որ տանը միշտ կլինի հոգատար մարդ, իսկ մեր մենեջերները մշտապես կապի մեջ են՝ հետևելու, խորհրդատվություն տրամադրելու և անհրաժեշտության դեպքում խնամողը փոխարինելու համար։
Ինչ է ներառված խնամողի ծառայության մեջ՝
👩🍳 Կերակրում, ներառյալ՝ սննդի պատրաստում
🧼 Անձնական և մասնակի հիգիենա (տակդիրի փոխարինում, մարմնի մաքրում)
🚿 Օգտագործված հիգիենիկ միջոցների կարգավորում, լոգանք, զուգարանի այց
🪟 Պարբերաբար սենյակի օդափոխում և տան ընդհանուր մաքրություն
💊 Դեղերի ժամանակին տրամադրում և վերահսկում
📚 Զվարճալի և հետաքրքիր ժամանց՝ ընթերցանություն, զրույց, խաղեր
🚶♂️ Անհրաժեշտության դեպքում՝ զբոսանք կամ տեղաշարժի աջակցություն
🛒 Սննդամթերքի և կենցաղային ապրանքների գնումներ
🗑️ Աղբի պարբերական դուրսբերում
🧺 Լվացք և չորացում՝ լվացքի մեքենայի միջոցով
🏥 Հիվանդանոց և այլ բժշկական հաստատություններ ուղեկցում
👀 Հիվանդի վիճակի շուրջօրյա հսկում
📞 Տեղեկատվություն հարազատներին՝ առողջական վիճակի ցանկացած փոփոխության դեպքում
📝 Այլ պահանջներ՝ ըստ պայմանավորվածության և ձեր ընտանեկան առանձնահատկությունների
Բնակությամբ խնամողի պարտականությունները կարող են տարբեր լինել՝ կախված ձեր ընտանիքի կարիքներից։ Գլխավորն, իհարկե, խնամքն է, բայց քանի որ խնամողը բնակվում է տանը, հաճախ նա կատարում է նաև տնային գործեր՝ կենցաղային բնույթի աջակցություն։
Մեր խնամողները ոչ միայն հոգատար են և ուշադիր, այլև՝ համբերատար ու հասկացող, հատկապես այն դեպքերում, երբ խնամվողը ունի հիշողության կամ տրամադրության խնդիրներ։ Խնամողը պետք է կարողանա ճիշտ շփվել, հասկանալ հիվանդի հոգեվիճակը և կարիքները։ Նա պետք է լինի կազմակերպված, կարողանա ճիշտ պլանավորել իր ժամանակը և անելիքները՝ որ ամեն ինչ հասցնի կատարել ժամանակին և որակով։
Ունե՞ք դեռ հարցեր